Իմ գյուղը.Արգել

Իմ գյուղը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում: Իմ գյուղի անունը Արգել է: Իմ գյուղը շատ գեղեցիկ է և շատ կանաչ: Երբ փոքր էի, միշտ երազում էի, որ ամառը շուտ գար և չվերջանար: Իմ գյուղը հեռու չէ Երևանից, մոտ քառասունհինգ րոպեում կարելի է հասնել:

Մենք հաճախ ենք գնում գյուղ և վայելում հրաշք բնությունը: Շատ եմ սիրում մեր գյուղի Սուրբ Գևորգ և Սուրբ Մաթևոս եկեղեցիները: Սիրում եմ հին քարանձավները, կիրճով անցնող Հրազդան գետը, գեղեցիկ ծաղկած դաշտերը: Սիրում եմ մեր գյուղի խնձորենիները: Ես և քույրիկս զամբյուղի մեջ հավաքում ենք քաղցր ու կարմիր խնձորները: Մեր գյուղում ամառը շատ զով է, քանի, որ լողանում ենք գետում: Գյուղում ես ընկերներ ունեմ, որոնց հետ գյուղական խաղեր ենք խաղում: Հաճախ ենք իջնում գյուղի ձորը, գետի մոտ, որտեղ միշտ սիրուն ծաղիկներ են աճում: Ես և քույրիկս շատ ենք սիրում դաշտային ծաղիկներ հավաքել: Շատ եմ սիրում մեր գյուղի տունը, այգին, փայտից ճոճանակը: Սիրում եմ մեր այգու բույսերը, խարույկի հատվածը: Ամառը մեզ մոտ շատ հյուրեր են գալիս և մենք համեղ խորոված ենք պատրաստում: Բոլորին տանում ենք ցույց տալու մեր սիրելի վանքերը, գեղեցիկ բնությունը: Գարնանը մեր սարերում աճում է անուշ ուրցը, հետո հասնում են ալոճը և մասուրը: Մեր գյուղում են մեղվագործները փեթակներ պահում և համեղ մեղր ստանում: Արգելում է գտնվում նաև հին դարերի դամբարան, որտեղից հնագետները թանկ իրեր են գտել: Դրանք պահվում են արվեստի թանգարանում: Շատ եմ սիրում իմ մանկության սիրուն գյուղը:

Leave a comment